Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
25.05.2012 | 12:34

Կկործանվի Սամարիան, որովհետև նա իր Աստծու դեմ դուրս եկավ. նրանք սրով կընկնեն, նրանց ծծկեր երեխաները քարի կզարնվեն, և նրանց հղի կանայք կպատռվեն։ Դարձի՛ր, Իսրայե՛լ, դեպի քո Տեր Աստվածը, քանի որ տկարացար քո անօրենությունների մեջ։ Առե՛ք այս խոսքերը ձեզ հետ, դարձե՛ք ձեր Տեր Աստծուն և ասացե՛ք նրան. «Դու կարող ես ներել մեր մեղքերը, որ անիրավություն չանենք, այլ բարին ընդունենք և հատուցենք քեզ մեր շրթունքների պտուղը, և ձեր սրտերը բարության մեջ կգտնեն»։


Օսեեի մարգարեություն 14. 1-3

Դիտվել է՝ 4506

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ